Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հետո կրկին
Կլռեին։

14


95 Բայց մի անգամ,
Ա՛յ, իսկական
Կռիվ եղավ, այնպես կռիվ,
Որ էլ փախի,
Որ էլ թռի․․․

15


100 Տվին իրար,
Տվին իրար,
Իրար քթի,
Իրար մռթի,
Իրար աչքի,
105 Իրար մեջքի,
Վզի, դնշի,
Ամեն ինչի —
Ջարդոտեցին
Ատամ ու կող
110 Տարածեցին
Սարսափ ու դող․․․

16


Ու նորից —
Թրա՛խկ — իրար փորի,
Դնչին — բո՛ւհ,
115 Ականջին — ո՛ւհ,
Վզին — թրա՛խ,
Ուսին — ա՛խ,
Ատամներին —