Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ու հիշում եմ... դեմքդ հողագույն,
Ուղեղդ` գորշ, մխրճած...
Հետո հայրս մութ սենյակում
Մինչև լույս ինձ խփեց ու փնչաց:

25 Մինչև լույս թքեց դեմքիս,
Մինչև լույս հայհոյեց կատաղի,–
Ու նայում էիր դառը դու ինձ
Քn հեռու, մութ դագաղից...

Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
30 Այն օրից աշխարհը–գիտե՞ս...
Ինչպես մի մարդ անտրեխ
Վերցնի դառնա կառքի տեր...

Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո՛,
Որ ընկերդ հիմա այն բոբիկ
35 Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
Պալատները կապել են թոփի...

Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
Թպրտում է՝ վահրով լեցուն։
Եթե այս երգս լսես–
40 Քացիով տուր աստծուն։–

Թող թռչի, ամպերից նա վար,
Հետույքով զարնըվի թող հողին...

Ես հիմա եկել եմ Մոսկվա,
Ես հիմա պոետ եմ հաղթողի․․․