Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

19


Եվ նա ասաց
Ձայնով հնչուն.
— Է՜խ, դուք տղերք,
150 Ինչո՞ւ, ինչո՞ւ
Ինչո՞ւ եք դուք, այդքան հիմար,
Իրար հանդեպ ոխից վառվում—
Այդ սյուների համար կռվում․․․

20


— Ինչո՞ւ, ինչո՞ւ։
155 — Որովհետև
Այդ սյուները, հնուց եթե
Ձեզ իրարից չզատեին—
էլ դուք ինչո՞ւ պիտի հիմա
Իրար այդպես գզգզեիք.․․

21


160 — Ինչո՞ւ, ինչո՞ւ։
— Որովհետև
Դուք սկզբի օրից եթե
Այդպիսի կարգ սահմանեիք —
Հիմա հո դուք մի ընտանիք
165 Կկազմեիք,
Կկիսեիք թե խաղալիք,
Թե կարկանդակ—
Այն ժանմանակ
Չէիք կռվի արևի տակ։

22


17Օ — Ինչո ւ, ինչո՞ւ։
— Որովհետև