Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց մի օր — մի օր կարմիր —
Գործարան չգնաց էլ հայրը․
Աչքերում վճիռ կար մի,
20 Ժպիտը հաստատ ու անծայր էր։

Փողոցում — մարդիկ, մարդիկ,
Դրոշներ ալվըլան, կարծես տոն էր...
Ու նման էր մայիսյան վարդի
Օրերում այդ — հոր խնդությունը։

25 Եվ մի օր համբուրեց զավակին
Բանվոր հայրը՝ ձեռքին հրացան․
Համբուրեց աչքերը կատվի
Ու գնաց անձայն...

Բայց դարձավ դռնից բանվոր հայրը,
30 Համբուրեց նրանց վերստին․
«— Հասկանո՞ւմ եք, — ասավ, — ժամանակն է՝
Զարկելու ենք էսօր հարստին»։

Ու ելավ։ Փողոցում կրակոց էր։
Փողոցում չոքեց բանվոր հայրը։
35 Զորքերով լեցուն էր փողոցը․
Փողոցում կռիվ ու պայքար էր։

Զարկեցի․․․ ճչաց բանվոր հայրը․
Հարվածը կրծքին էր, հատու։
Բայց հառաչը խոր ու անծայր այն
40 Լսեցին երեխան ու կատուն․․․

Վազեց, վազեց փողոց փոքրիկ երեխան,
Կատուն վազեց հետքից իր ընկերոջ փոքրիկ.