Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԵՎԱՆ
I


Ինչ որ չի՛, չի՛ երազել
Դեռ ո՛չ մի պոետ–աստղաբիբ.
Ուզո՞ւմ եք՝ որպես գնդասեղ
Արև՛ը խրեմ փողկապիս։
5 Առնեմ, որպես սինի,
Երկինքը աստղերի խաղով –
Ու տանե՜մ այն հարսանիք,
Որպես միրգ մի ճութ խաղող։
Ինձ համար ի՞նչ կա, որ չկա.
10 Կանե՛մ, ինչ որ կամքս ջոկի։
Ուզո՞ւմ եք՝ դարձնեմ «Չեկա»
Թաղանթի պես քնքուշ հոգիս...

II



Ես ո՛չինչ, ո՛չինչ չգիտեմ։

Բայց կարող եմ ես, պոետ,
15 Երգերիս մատներով երկաթե
Ձեր կակուղ սրտերը շոյել։
Կարող եմ, եթե սիրտս ուզե,
Կտրելով վերստեր անթիվ,