Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ս․ ԵՍԵՆԻՆ

ՔԱՌԱՍՈՒՆՔ
1



Փչում են, փչում են կործանման փողերը։
Ին՞չ անենք, ին՞չ անենք մենք հիմա
Ճամփաների կոխկրտված կողերին։

Բավակա՛ն է դունչերիդ հեզությունը։
5 Հաճելի է կամ չէ — վերցո՛ւր։
Լավ է, երբ վերջալույսը բարկանում է
Եվ ձեր հաստ նստուկին խփում է
Արնոտած ավելով իր ցուրտ։

Շուտով եղյամը սպիտակ կնստի
10 Գյուղակի վրա՛ այն և այս դաշտում։
Ո՛չ մի տեղ չեք փախչի դուք կորստից,
Ո՛չ մի տեղ չեք փախչի թշնամուց դուք։

Ահա, ահա՛ նա, երկաթե փորով,
Ձգում է իր թաթը դաշտերի բկին,
15 Հոտոտում է օդը ալյուրոտ քթով
Ու սրել է ականջը ջրաղացը հին։