Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ուղեղը տված հորթերին,
Լռակյաց, հեզ եզը բակում
Քսելով իր լեզուն մսուրին՝
20 Դաշտերին վտանգ է զգում։ —

2


Ախ, այդ չէ՞ պատճառը, որ գյուղում
Լալիս է հարմոնը աղիողորմ․
Տա—լյա, լյա—լյա, տի—լի—լի—գոմ,
Կախվում է ճերմակ պատուհանում։
25 Եվ դեղին, դեղին քամին աշնան
Այդ չէ՞ պատճառը, որ ծառերից,
Չոր տերևներ է քերում թոշնած,
Ինչպես քերում են ձիերին։
Գալի՜ս, գալիս՜ է զարհուրելին,
30 Քանդում թավուտը երկաթ թաթով —
Եվ մեր երգերը է՛լ ավելի
Դառնում են դառը ու դառնաթով։
Օ, արշալո՛ւյս դու էլեկտրական,
Ծխնելույզի ու փոկի խուլ մարտ.
35 — Փայտյա որկո՛րն է խուղերի այն
Ցնցում տագնապը, տենդը պողպատ։

3


Տեսե՞լ եք դուք արդյոք,
Ո՞նց է վազում դաշտով,
Մշուշե լճերում կորած՝
40 Երկաթե պնչերից փնչալով,
Չուգունե թաթերով գնացքը։
Իսկ նրա ետևից,