Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Մ. ԼԵՐՄՈՆՏՈՎ

ՄԵՌՆՈՂ ԳԼԱԴԻԱՏՈՐԸ



Ցնծում է Հռոմն ահեղադղորդ։ Ու հանդիսավոր
Ծափերի ձայնից թնդում է հսկա կրկեսը մոլի։
Եվ ընկած է նա լուռ ու միայնակ, կրծքից

վիրավոր

Եվ խարխափում են ծնկները փոշոտ ու

արյունալի։

5 Եվ իզուր է նա պղտոր հայացքով գթություն

հայցում,

Արյունռուշտ արքան և սենատորը նրա շողոքորթ
Սովոր են ծափե՛լ հավասարապես թե փառք,

թե անկում,

Ի՞նչ փույթ ամբոխին մեռնող մի ստրուկ, մի

ըմբիշ խոցոտ։

Անարգված է նա, որպես խեղկատակ, մոռացված
արդեն,
10 Հոսում է կրծքից արյունը կարմիր — վայրկյանը

վերքին․․․

Բայց ահա լուսե մի հիշողություն ուղեղում

զարթնեց,

Հոսում է ահա Դունայն հայրենի իր հոգու միջից...