Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկարել դեպի սիրտը ձեր
20 Տողերիս լուսե գերանդին։
Ես կարող եմ, որպես նետաղեղ
Թե կուզեք՝ երգ՛ս թեքել
Եվ թողնել, որ նա, հոտավետ,
Ձեր դեմքին երազներ թքե...

25 Բայց ի՞նչ,
Ի՞նչ դրանից...
Միևնույնն է՝ սրտիս կիջնի
Ձանձրույթը, որպես գրանիտ
Ու թախիծը՝ պաղ ու դժնի։

30 Օ, գիտեմ, որ սիրտս հետո,
Որպես հին մի, բեկված Թերսիդես –
Իր թունոտ բողոքի նետով
Զարկելու է թե ինձ, թե ձեզ...

III


Բայց էլ ի՞նչ, էլ ի՞նչ ես ուզում
35 Անհատնում սի՛րտ իմ երգահան...

Գրաստի նման անլեզու
Քնել է Երևանն ահա։
Գլուխը դրած Քանաքեռ՝
Ոտքերը Մասիս է երկարել։

40 Երևա՛ն, ես սիրում եմ քեզ,
Գորշավազ շենքերդ քարե։

Սիրում եմ տեսքդ գրաստ,
Ինչպես ճորտը սիրում է խանին,
Ինչպես սեգ պարսիկը բարեպաշտ