Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ն. ՀԻՔՄԵԹ

ԱՐԵՎԵԼՔ ԵՎ ԱՐԵՎՄՈԻՏՔ


«Ասրար,
Հեզություն,
Ճակատագիր է
Ճաղազարդ պատուհան,
5 Կարավան
Շատրվան,
Արծաթե ափսեներում պար եկող սուլթան։

Իշխան, փադիշահ,
Հազարամյա մի շահ,
10 Մինարեներից կախված սադափե նալըններ,
Ռունգերը հինայած կիներ
Ոտներով գորգեր են նկարազարդում,
Քամիների հանդեպ կանաչամորուս իմամներ

ազան են կարդում․․․

Ահավասի՛կ ֆռանգ շահիրների տեսած Արևելքը։
15 Ահավասի՛կ,
Յուրաքանչյուր վայրկյան միլիոններով թխվող
Գրքերի Արևելքը։
Սակայն —