Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևելքի ազատագրման օրը
Քո հոգին
Կամուրջի էն գլուխը կբարձրացնեի ցցի
85 Ու դիմացը կանգնած՝ կծխեի։
Ձե՜զ ենք մեկնել ձեռքերս,
Ողջագուրե՛ք դուք մեզ,
Օ Եվրոպայի սանքյուլոտներ։
Կողք — կողքի թող թռչե՛ն կարմիր ձիերը։
90 Կայարանը մոտ է․
Նայեցե՛ք․ —
Ազատագրման ժամերն հաշվված են արդեն։
Կարմիր թաշկինակով ծածանում է մեր դեմ
Արևելքի ապստամբության օրը։ —
95 Մեր կարմիր նժույգները սմբակում են արդեն
Իմպերիալիզմի փորը։