...Մենք չէինք շրջում,
Որպես անրջում,
Օ, ո՛չ։ —
Չէինք ուղարկում 5
Գարունքին ողջույն, —
Օ, ոչ,
Օ, ոչ, —
Ո՛չ նրա համար, որ հինը ծամենք —
Անցանք ծայրեծայր այս երկիրը մենք։
10
Մենք անցնում էինք
Աղբի մութ փոսեր —
Թող դրանց երբեմն
Քաղաքներ ասեն։
Թող նրանք, որ այստեղ չեն եղել երբեք — 15
Որպես վառ ռոմանտիկա՝ այդ աղբը երգեն։
Նեղ, քթները կախ, հողագույն տներ,
Փողոցները — մութ, խլուրդի բներ,
Տները տվել են ճակատ—ճակատի
Ու անվերջ ծխում են քթների տակից։