Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գգվանքն են խնդրում
75 Մեքենաների։
Այնպի՛սի մեքենա՛ է հողը երազում,
Որ անգամ երբ խրում է ճանկերն իր սուր —
Քնքշությամբ փարվում է, գերում նրան,
Ինչպես սուր թիակը՝ ջրի վրա...
80 ․ ․ ․ ․ ․ ․ ․ . . . . . . .
է՜յ
Դուք,
Որ խռպում եք, ինչպես նարգիլե,—
Որ զվարթ թռչում եք
85 Մեր երկրով անոթի,—
Որ կույր,
Հաշմանդամ գյուղացիներին
Նետում եք հառաչանքը
Պյեր Լոթու,—
90 Ի՞նչ է՝ վարդագույն երազներով ձեր
Հրամայում եք —
       Արտե՞րն հնձել․․․
Չափազանց շռայլ է
Գրիչը ձեր,
Բայց մենք իմանում ենք
95 Ձեր թափը սանձել,—
Սովալլուկ դաշտերից այս
Անցե՛ք, անցն՛ք․․․
Ձեզ չե՛ն սպասում
Երկրում այս մութ,—
100 Ձեր երազները
Տվեք քամուն․․․
Հերի՛ք է, ինչքան
Կորանք հնում․․․
Այստեղ մենք նեխում ենք