Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

45 Սիրում է մտնել բաղանիք...
Կարո՞ղ է արդյոք նեգրը սև
Հրաշքով սպիտակել հանկարծ։—

Երևա՛ն, ես էլ ի՞նչ ասեմ,
Որ դու ավելին չցանկաս...

IV


50 Բայց էլի՛, բայց էլի՛, բայց էլի՛,
Հայացքը մշուշին գամած,
Կախվում է ուղեղիս թելից
Երևանը որպես խեղդամահ։

Կախվում է։
55 Կախվել է ուզում։
Ձանձրացել եմ, ասում է, կյանքից։

Դու գիտե՞ս, ասում է,— բազում
Քաղաքներ կան՝ եռուն, անհանգիստ․․․
Փայլում են, կոշիկի պես սրբած,
60 Նրանք լամպերի լույսից․
Ավտո՝ է այնտեղ արաբան,
Փողոցի լապտերը՝ լուսին։
Շարել են իրենց զիստերին
Կամուրջները, որպես օղեր․․․
65 Ախ, նրանք—պայծառ, ոսկերիզ,
Իսկ ես—գաղթական Շողեր․․․

Հասկանո՞ւմ ես, ասում է, Չարե՛նց,
Ես ուզում եմ նրանց պե՛ս լինեմ․․․

Եթե դու պետքական ես, պոե՛տ,
70 Երգերի տեղ երկրնե՜ր շինե՛։