Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Վ. ՀՅՈԻԳՈ

ԽԱՎԱՐՈՒՄ
(Հին աշխարհը)


Կանգնի՛ր, ալիք․ ետ նահանջիր, դեպի ե՛տ․
Հորձքդ երբեք չի ծառացել այդքան խենթ,
Այդքան խիզախ... Ինչո՞ւ, ալիք դու աղի,
Այդքան պաղ ես մոլեգին ու կատաղի։
5 Եվ ինչո՞ւ է կես գիշերի այս ժամին
Ոռնոցդ ահեղ, հեղեղատդ ու քամիդ։
Որպես հրաշք մի ահավոր, հողմ ու ջուր,
Ո՞ւր ես այդպես դու թռչում ու մռնչում։
Կանգնի՛ր, ալիք․ լսի՛ր դու ինձ ու մնա՛․
10 Սա է վերջին քո սահմանը էլ հիմա․
Մի՛ կործանիր գրոհներով քո մոլի
Օրենքները, սովորություններն անցյալի,
Թշվառության, մոլեգնության լուծը սև,
Վաղուց նիրհած մտքի հետքերն այդ նսեմ,
15 Ուր հանգչել են ցանկություններն ապարդյուն,
Անցած կյանքի սին հուզումներ ու խնդում
Օ, մի՛ քանդիր ստրկության այն շղթան,
Որ ճնշում էր կնոջը սև ծանրությամբ։
Եվ թող, ալի՛ք, խնճույքը մեծ, ուր չունին
20 Խեղճերը տեղ, — ուր մոլուցքն է արյունի...
Օ, մի՛ դիպչիր, կանգնիր․ սուրբ են մեզ դրանք՝