Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


«ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿԻ» ՏՐԱԳԵԴԻԱՅԻ ՊՐՈԼՈԳԸ

Կարո՞ղ եք
Դուք
Հասկանալ,
Թե ինչո՞ւ ես
5 Հանգիստ
Հոգի՛ս եմ ափսեով տանում
Գալիք օրերի ճաշին։
Փողոցի չսափրած դեմքից
Հոսելով, ինչպես արցունք —
10 Ես,
Գուցե,
Պոետն եմ վերջին։
Նկատե՞լ եք,
Ճոճվում է
15 Քարե ալեյներում
Զոլավոր կերպարանքը ձանձրույթի, որ մեռել է.
Իսկ վազող ջրերի
Սապնափրփուր վզին
Կամուրջներն են ծալել երկաթե ձեռները։
20 Երկինքը լալիս է
Անզուսպ,