Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարձրաձայն
Իսկ ամպի կնճռոտ շրթունքին
Խեղկատակ գրիմա՛ս կա։
25 Կարծես թե մանկիկ է երազել մի կին,
Իսկ աստված պարգևել է մի իդիոտ երեխա։
Շեկլիկ ու մազածածկ,
Գիրուկ մատներո՛վ իր
Ձեզ գուրգուրել է արևը՝ բոռի՝ պես աներես.
30 Ձեր հոգում ճորտ կա պառկած։
Իսկ ես,
Անվախ,
Ատելությամբ լքված դեպ ցերեկվա լույսերը՝
Երկաթե լարերի նման
35 Իմ հոգի՛ն ձգել եմ —
Ես — լամպերի արքա։
Եկե՛ք բոլորդ մոտս,
Ով ծվատում էր լռությունը,
Ով ոռնում էր, քանի՛ որ
40 Ցերեկների հանգույցը ձիգ է.
Խոսքերով, որ պարզ են
Ինչպես բառաչյունը —
Ես կբանամ ձեզ ձեր հոգիները՝
Դժժացող, ինչպես հեռագրասյունը․․․
45 Ես ձեր գլխին միայն
Կդիպչեմ մատներով —
Եվ, կբուսնեն շրթեր — հսկայական
Համբույրների համար,
Եվ կունենաք լեզու, որ հարազատ է
50 Տիեզերքին համայն։
Իսկ ես,
Կաղլիկ հոգով,
Կքայլեմ դեպի գահս,
Որի հին