Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈԻՆՔ ԴԵՊԻ ՁԻԵՐԸ

Դոփելով, սմբակները
Երգում էին կարծես․
— Գրիբ
— Գրաբ
5 — Գրոբ
— Գրուբ։
Քամուց լիզված,
Սառցոտ
Սահում էր փողոցը։
10 Ձին
Հանկարծ
Սալթաքեց —
Հավաքվեցին նրանք
Եվ ընկավ հրհռոցը։
15 Նրանք, որոնք անգործ
Թրև էին տալիս —
Հավաքվեցին։
Ծիծաղ։
— Ձի՛ն ընկավ։
20 Ձի՛ն։
Ծիծաղում էր փողոցը․
Միայն ես
Չխառնեցի իմ ձայնը այդ ոռնոցին անձուկ։