Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտեցա ու տեսնում եմ․․․
25 Ձիու աչքերը...
Փողոցը շրջվել է —
Հոսում է նրանցում...
Մոտեցա ու տեսնում եմ․—
Կաթիլ առ կաթիլ
30 Արցունքը
Հոսելով մռութից
Թաքնըվում է բրդում։
Եվ ինչ—որ ընդհանուր
Անասնական թախիծ
35 Իմ մեջ ծփաց հանկարծ
Եվ հորդեց դուրս
<<— Ձի՛,
Հարկավոր չի՛ .
Մտի՛կ տվեք ինձ,
40 Ինչո՞ւ եք դուք կարծում, որ վատ եք

նրանցի՛ց էլ։—


Մանկի՛կս,
Բոլո՛րս էլ
Ձիեր ենք մի քիչ.
Մեզանից ամե՛ն մեկը իր տեսակի մի ձի է»։
45 Կարելի է
Ձեր ձին
Կարիք է՛լ չուներ դայակի․
Կարելի է խոսքե՛րս իսկ
Տափակ թվացին նրան,—
50 Ձին
Սակայն
Կանգնեց հանկարծ ոտքի,
Խրխնջաց —
Ու գնաց։
55 Խաղացնում էր պոչը