Տողերդ կամուրջներ թող լինեն,
Օղակեն գետերը զնգուն,
Որ անցնեն հազա՜ր տարիներ
Եվ հազա՛րն էլ թափվեն Զանգուն։ 75
Թե կարող ես — այնպե՛ս արա դու,
Որ այստեղ․․․ նոր քաղաք բուսնի...
Բայց դու... դեռ նստել ես արթուն
Եվ նայում ես այդ լիրբ լուսնին...
— Ախ, լուսինն ահա վերևում, 80
Արախչինն արծաթ մազերին,
Նրբալույս աստղերի քեֆում
Հեզանազ պարում է «էնզելի»․․․
Իսկ Մասիսը՝ քնում թմրած՝
Երազում տեսնում է ինձ։ 85․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ես սիրում եմ քեզ, Երևա՛ն,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավիթին սիրում էր իրա ձին։