Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈԻԹՅՈԻՆ


(Պրոլոգ)


Հե՜շտ է ձեզ.
Ննջեցյալք ոչ ամաչեն։
Մեռած մարդասպանների հանդեպ
Ոխըդ մարի՛ր։
5 Մաքրագործող ջրով մաքրվում է արդեն
Մեղքը հոգու,
Որ թռել է այս աշխարհից։

Հե՜շտ է ձեզ։
Իսկ ե՛ս
10 Այս շաչյունի,
Այս բիրտ շառաչյունի միջից
Ի՞նչպես տանեմ
Սերը
Դեպի մարդը։
15 Ընդունում եմ.
Սիրո
Փշրա՛նքն անգամ վերջին
Այս ամեհի ծխում
Խեղդըվել է արդեն։