Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

30 Ցնցելով ամպե ուսերը —
Արտասվեց՝ փաթաթվելով Վարշավայի վզին։
Կապույտ շապիկ հագած ոսկեաչք աստղերը
Ճչացին․
«Սպանվա՜ծ է
25 Մեր անգին,
Թանկագի՛նը»։
Եվ մահիկն իր մի աչքը սարսափահար հառեց
Աբոյմը պինդ սեղմած, մեռած, սառած

ձեռքի՛ն այն։

Վազեցին տեսնելու լատվիական գյուղերը,
30 Թե ինչպես, հաշմանդամ դարձած,
Արցունքներով ոսկե կաստելների աչքերը
Կոտրատում է Կովնոն փողոց—մատներն

անծայր։

Իսկ երեկոն ճչում է —
Անձեռ․
35 Անոտ․
«Սո՛ւտ է․
Կարող եմ դեռ —
Զնգացնելով պարում շպորներըս —
Բեղըս ոլորել»։

40 Զանգ են տալիս։
Մայրի՛կ։
Ի՜նչ պատահեց․
Լսի՛ր։ —
Սպիտակ է, ինչպես սև դագաղի գլազեթ։
45 «Թողե՛ք․
Հեռագիր է
Սպանվածի մասին։
Ախ փակեցե՛ք, փակեցե՛ք գազեթների աչքերը»։