Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՌՈԻՍԱՍՏԱՆԻՆ

Ահա քայլում եմ ես —
Անդրծովյան ջայլամ —
Հանգով ու վանկով փետրազարդ։
Աշխատում եմ
5 Հիմարըս
Գլուխս թաքցնել՝
Թաղելով փետրում երգաձայն։

Քոնը չե՛մ ես, երկի՛ր հայրենի
Խո՛րը
10 Հոգի՛ս
Փետուրներում թաղվիր —
Եվ կբացվի ուրի՛շ մի հայրենիք
Հրկիզված հրով հարավի։

Շոգ ու տապի կղզի։
15 Արմավներով պճնած։
«Է՜յ,
Ճանապարհ տվե՛ք»։
Անրջանք եմ հյուսում։
Եվ կրկին