Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20 Մինչ մյուս օազիսը
Հյուսում եմ նոր հետքեր վայրկյանների փոշով։

Ոմանք փախչում են․
— Երևի կծում է։
Ոմանք
25 Ստոր
Քծնում։
«Մայրի՛կ,
Ա՛, մայրիկ,
Ածու՞մ է նա ձու»։
30 «— Չգիտեմ, հոգյա՛կս,
Երևի ածում է»։

Վրնջում են էտաժները։
Փողոցները ղժժում։
Շնչում են ջրի ցրտություն։
35 Ամբողջովին խոցված մատներով ու ծխով
Անցնում են տարիներս ցուրտ։

Դե, ի՞նչ․ — խեղդի՛ր հիմա ինձ գգվանքով զազիր,
Փետուրներս խուզի՛ր քո ցուրտ քամու ձեռքով։
Թող կորչեմ,
40 Օտար ու սառնասիրտ,
Բոլոր ձմեռներիդ մրրիկների ներքո։