Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԱՆՕՐԻՆԱԿ ԱՐԿԱԾ, ՈՐ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿՈԻ ՀԵՏ ԱՄԱՌԸ ԴԱՉԱՅՈՒՄ


Հարյուր քառասուն հսկա
Արևների ուժով
Հուրհուրում էր ամռան
Մայրամուտը։
5 Հուլիսին էր, շոգին,
Հոսում էր շոգը շոգ,
Դաչայում էր —
Տոթ էր։
Փոքրիկ լեռան ներքևը —
10 Ակո՛ւլինո սարի —
Ընկած էր գյուղը
Տեղը
Տանիքների պարի։
Գյուղի ետևը — փոս էր,
15 Եվ այդ քոսոտ որջում
Ամեն անգամ
Արևը
Իջնում էր ու կորչում։
Իջնում էր նա, որ վաղը
20 Կրկին ելնի, վառվի,
Որ ողողի