Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխարհը
Իր շողերով կարմիր։
Եվ ամեն о՛ր
25 Նա նո՛ւյնը,
Ու ճշտությամբ
Խստիվ —
Եվ այս ամենը
Ինձ
30 Բարկացըրեց սաստիկ։
Մի օր այնքա՛ն ես
Բարկացա,
Որ գունատվեց սարսափըս,
Եվ գոռացի ես,
35 « — Իջի ցա՛ծ,
Բավակա՛ն է տապես»։
Եվ գոռացի ես․
« — Ձրիակե՛ր,
Դու այդտեղ — քնքշացել ես․
40 Իսկ ես այստեղ
Ամառ—ձմեռ
Ներկում եմ պլակատներըս»։
Եվ գոռացի ես․
« — Սպասի՛ր,
45 Լսի՛ր, ոսկեճակա՛տ,—
Անգործ շրջում ես,
է,
Լավ չէ՞ —
Ինձ մոտ թեյի թե գաս»։
50 Ես ի՞նչ արի․․․
Օ, ես կորա...
Ինձ մոտ,
Հոժար կամքո՛վ իր,