Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՇՈԳԵԳԱԼՈԻՍՏ


Նորից՝ Արտաշես Տեր-Մարտիրոսյանին,
գյումրեցի պոետին


I


Լսո՞ւմ է ձեր սիրտը այսօր
Անողոք երգ մի երկաթե
Օրերի մասին այն բոսոր,
Որ գալու են՝ բորբոք ու թեժ․․․

5 Ամենու՛ր, ամենու՛ր, ամենու՛ր
Հիմա այդ երգն է անողոք
Պատգամի նման մի անհուն
Շեփորում արևն իր փողով։

Իմ հեռու, խուլ աշխարհից
10 Ահա ես, հին մի պոետ,
Տեսնում եմ հեռուները հիր,
Որպես նոր մի Ռոբերտ Օուեն։

Հասկանո՞ւմ եք՝ հողմակոծ ու ժխոր
Օրերի գծերով երկաթե
15 Գնացքի նման մի դղորդ
Մոտենում է Գալիքը թեժ։