Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոսում ենք երկուսով,
Կորչում է մութի հետքը.
120 էլ ի՞նչ
Գիշեր.
Արդեն դու—յով
Խոսում ենք իրար հետ մենք։
Քիչ անց արդե՛ն ես`
125 Մտերիմ`
Խփում եմ իր ուսին.
Իսկ նա․—.—
«— Նո՛ւյն բախտն է վիճակված,
Պոե՛տ, մեզ երկուսիս։
130 Գնանք, պոե՛տ,
Գոռա՛նք,
Երգե՛նք,
Խրվենք կյանքի գորշ խորքը.
Ես իմ
135 Շողերը կցրեմ,
Դու քոնը —
Երգերո՛վ քո»։
Էլ ո՛չ ստվեր կա,
Ո՛չ խավար,
140 Ընկավ մութի պատնեշը.
Հիմա երգի՛ր դու
Ու շողա՛ —
էլ լույսն ու երգն անվե՜րջ է։
Երբ նա հոգնի,
145 Ուզի պառկել
Գիշերն՝ այդ բութ քնկոտը,—
Ես իմ շողերը կարձակեմ,
Եվ գիշերի՛ մեջ