Ճանապարհն ուղիղ է, նեղլիկ բլուրներ են,
Կամուրջներ, ռելսեր ու սյուներ,—
Իսկ երկու կողմերիցը, նայի՛ր՝ ոսկորնե՜ր են․․․ 20
Հասկանո՞ ւմ ես, Վա՛նյա,— ինչքա՜ն են ընկել․․․
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես ահավոր կանչերը.
Դոփում են, ատամ կրճըտում,—
Տեսնո՞ւմ ես՝ ամբո՛խ է, անթիվ մեռելներ են․․․
Ինչքա՜ն են, ինչքա՜ն են — իմանո՞ւմ ես դու․․․
25
Նրանք մերթ կտրում են երկաթ ճանապարհը,
Վազում են, ուզում են հասնել.
Լսո՞ւմ ես՝ երգո՛ւմ են,— «Լուսնյակ գիշերո՛վ այս
Սիրում ենք մեր գործը տեսնել։
Մենք այստեղ տառապել ենք ցրտի ու հո՛վի դեմ, 30
Հավիտյան կորված մեջքերով,
Ապրել ենք խուղերո՛ւմ ցուրտ, պայքարել
սովի՛ դեմ,
Մրսել ու թրջվել օրերով։
Մեզ թալանել են տասնապետ — գիտունները,
Ծեծել են տերերը, կարիքը ճնշել, 35
Ամեն ի՛նչ մենք տարել ենք, բայց հավետ
մենք եղել ենք
Խաղաղ վաստակի զավակներ։
Եղբայրնե՛ր, վայելում եք դուք հիմա մեր
պտուղը,
Իսկ մենք մոխրանում ենք հողում,—
Դուք արդյոք մեզ հիշո՞ւմ եք, մեզ արդյոք դեռ