Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չսարսափե՛ս դու ամեհի երգից այդ․—
Մեր երկրի բոլոր ծայրերից
Հավաքված այդ խմբերը քո հալալ

եղբայրնե՛րն են՝

Անտուն ու զրկված գյուղացիք։

45 Ամո՛թ է. ինչո՞ւ ես հեռացնում հայացքդ.
Դու արդեն մեծացել ես, փո՛քր հո չե՞ս.
Տեսնու՞մ ես՝ կանգնած է հաղթանդամ

գյուղացի՝ մի —

Նա տենդից հյուծվե՜լ է այնպես։

Շրթունքներն անարյուն են, կոպերը ընկել են,
50 Ձեռքերին վերքեր չորացած.
Ոտքերը ուռել են՝ նա այդպես աշխատել է —
Հավիտյան ջրում կռացած։

Նրա կուրծքը փոս է, այդ կրծքով նա բահը
Շարունակ սեղմել է, հավիտյան հրել. —
55 Դու նայի՛ր նրան, Վա՛նյա, ուշադիր նայի՛ր դու՝
Դժվար է այդ մարդը իր հացը ճարել։

Դու նայիր՝ այդ մեջքը, որ հիմա կռացած է,
Չի շտկել նա դեռ իր օրում․
Լուռ կանգնած՝ աշխատում է, ժանգոտած

բահո՛վ իր

60 Նա հողն է փորում ու փորում։

Նրանից այդ սերը դեպի աշխատանքը
Մեզ է՛լ է հարկավոր սովորել.
Դե օրհնի՛ր դու, Վանյա, այդ ազնիվ

աշխատանքը,

Սովորի՛ր մուժիկին սիրել։