Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԼԱՑԸ


Անտարբերությամբ երբ լսում եք դուք
Նզովքը կյանքում պարտված խեղճերի
Դրա ետևից չե՞ք լսում արդյոք
Գանգատն ու լացը երեխաների։

5 «Մանուկ հասակում ամեն արարած
Ապրում է առանց ծանր զրկանքի,
Չի տեսնում երբեք աշխատանք ու լաց
Ու խինդ է քաղում իր մանուկ կյանքից։
Միայն մեզ կյանքում, ա՜խ, չվիճակվեց
10 Շրջել ոսկեծուփ, դալար դաշտերում.
Մենք անիվներ ենք դարձնում անվերջ,
Ամբողջ օրերով գործարաններում։

Չուգունե անիվը դառնում է արագ,
Դղրդում, քամի՛ փչում դեմքերիս,
15 Պտույտ է գալիս մեր գլուխը տաք,
Պտույտ է գալիս շուրջը ամեն ինչ՝
Քիթը անողոք, դաժան պառավի,
Որ մեզ է նայում ակնոցի տակից,
Դուռ ու պատուհան, ճանճերը պատի,
20 Եվ տախտակները խոնավ հատակի,