Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտենում է նա, երկաթե,—
Իսկ այստեղ, խանդով անտեղի,
Գյումրեցի, հարբած մի Ալեք
20 Դեռ փչում է իր զուռնան դեղին․․․

II


Դեռ փչում է հին եռանդով
Ալեքը իր զուռնան թմրիչ
Ու լսում է նրա երգն անթով —
Գորշաքար, մռայլ Գյումրին։

25 Նրա խուլ նվագին ունկնդիր,
Հնամյա օրերի շախով,
Ելնում է դիմացի խանութից
Ճոճվելով, գյումրեցի Վաղոն։

Բռունցքը արծաթ քամարին
30 Անցնում է փողոցի մեջտեղից,—
Ու փռում է մռայլ Գյումրին
Նրա դեմ իր թախիծը դեղին․․․

III


Դեղին
Փողոցները
35 Ձանձրույթ են անձրևում։
Հորանջում են՝ ծույլ ու դեղին։
Ու կանչում է թախիծը հեռու,
Դեպի մութ մի, խավար փակուղի։

Հեռուները՝ խիստ ու խոժոռ,
40 Կայարանը, որպես զառանցանք։
Ու երգում է զուռնան քոսոտ
Ձանձրալի՜, տխո՜ւր, միաձայն․․․