Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ԷՄ. ՎԵՐՀԱՐՆ

ԲԱՆԿԻՐ


Նամակներով ծածկված գրասեղանի առաջ,
Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
Նա գրում է ճերմակ թղթիկների վրա՝
Միտքը հեռո՞ւ—հեռուն՝ երկրի ծայրերն հառած։

5 Տեսնում է նա Կափը, Ցեյլոնը ու Ճավա՛ն,
Եվ օվկիանոսն Հնդիկ, ուր իր նավերն հազար
Դեպի չորս կողմն հողի, դեպի հազար կայան,
Առագաստները բաց՝ նավարկում են ազատ։

Կայարաններն իրա ու ռելսերը կարմիր,
10 Որ ուղարկե պիտի անապատներն անթուխպ,
Ուր արևն է միայն շարժվում մեռյալ տոթում—
Եբենոսի, սաթի աշխարհները անծիր։

Իր հանքերը, նավթի շատրվաններն անթիվ,
Իր բանկերի մոլի եռուզեռը հնչուն,
15 Որ խեղդում է, լափում, զառանցանքով տանջում
Եվ իր տենդը նետում օվկիանոսից անդին։

Ժողովուրդներ, որոնց սենատները դահիճ
Եվ օրենքները խեղճ հպատակ են իրեն —