Օ, ձեռքերին այն, որ արնոտ են, Տալիս եմ քաղցր մարմինս ես․ Ես — նա՛ եմ, վախն ում անծանոթ է, Նետված է բա՜րձր իմ ամոթը, 105 Որպես մեղսանք մի — միշտ ու անվերջ։ Էլ ո՞վ կառնի ինձ — հենց այս պահուս— Մութ պանդոկում մի թեկուզ մահու: — Կի՛ն սևազգեստ, ճամփամիջին կեցած, Ո՞ւմ ես ուզում դու — անհագ։ 110 — Ով տա ինձ արնոտ մի դանակ։