Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քամին ջարդել է բոլոր ճյուղքերը—
20 Ես ծածկելու եմ նրանց ու ձեզ։

— Մտի՛ր ազատ, թող ճչա մրրիկը
Փռի՛ր թերթերդ, վարդերդ ցուրտ.
Ցանի՛ր թերթերդ մինչև տանիքը,
Մինչև կտուրը, ճերմակ դու ձյուն։

25 Մտե՛ք ազատ, ձյուն, անձրև, քամի՛, թեն,
Մտե՛ք, ձմռան դուք ճերմակ ճուտեր։
Մենք ձեզ սիրում ենք, դուք մեզ ծանոթ եք.
Ձեր տխրությամբ, որ մեզ էլ դյութեց։