Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ էնտեղ, ուր թորում էր գազեթը
Խեղդող թույն —
Կծծե ֆայանսը գլազեթի
Ոչ թե մեզ —
25 Մարդկային արյուն։
Իսկ երբ դանակը հագենա,
Ազգերի դրոշները թափե ցած —
Կելնե արևը,
Կարևի
30 Չինաստանի վրա։
Ե՞րբ.
— Տարիներ անց...
— Երբ կուլիներ միլիոն,
Առած ոխ,
35 Առած սվին —
Կքայլեն տեքստիլ գործարաններից,
Կշարժեն հանք ու ձուլարան։
Եվ աշխատանքին —
Կլինի նոր գին.
40 Չի փոխվի կրկին լացի նա։
Եվ աշխատանքին —
Կլինի նոր գին.—
Ոչ թե կոպեկ կրկին,
Այլ —
45 ԿԱՐՄԻՐ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ..․