Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՈԻՈՏ ՈԻԻՏՄԵՆ

ՄԵՐ ՕՐԵՐԸ


էլ ջնջված են սահմանները՝ արքաների ձեռքով

Եվրոպայում քաշած.

Ժողովուրդն ի՛նքն հիմա կքաշե իր ուզած

սահմանները։

Դեռ երբեք հասարակ մարդը չի՛ եղել աստվածներին

այնքա՛ն հավասար,

Որքան հիմա․—
5 Ամենո՛ւր է նա հիմա՝ երկրում, օդում և ջրի վրա․
Նա կապել է, նա ձուլել է ի մի բոլոր երկրները,

ամբողջ երկրագունդը.

Ամենո՛ւր, ամենո՛ւր ցրված
Նավերով, հեռագրով, թերթերով և գործարաններով։
Այդ ի՞նշ շշուկ է, երկրնե՛ր, վազում ձեր միջով,

հուզում ծովերի ջրապտույտը.

10 Բոլոր ժողովուրդները զրույցի՞ են նստել։ Մի սի՞րտ

է արդյոք ծնվում երկրագնդի կրծքում։

Մարդկությունը մի մարմին է դարձել և մի

ժողովուրդ։

Դողում են բռնակալները, հալչում են նրանց

թագերը միրաժների նման։