Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս բոլորի համար ներումով կպատժե ձեզ
       ժողովուրդը. նրան պետք չեն ձեր գլուխները —
15 Զզվելի՛ է նրան դաժան ոխակալությունն արքաների։
Բայց հեզ ներողամտությունը ծնում է կորուստ
       անողոք,— և սարսափահար արքաները

ահա դառնում են ետ—

Անցնում են հպարտ ու հանդիսավոր, և ամեն
            մեկին շրջապատում է
       շքախումբը.— տերտեր, բռնաբարող,
       դահիճ, բանտապետ, դատավոր,
       վաճառական, զինվոր ու լրտես։
Իսկ բոլորի ետևից, տե՛ս, ինչ—որ ուրվական է
   սողում գաղտագողի, ինչպես մառախլապատ

գիշեր.

Ամբողջովին կարմիր, ճակատը, գլուխը և
    մարմինը արնավառ ծալքերով ծածկած։
20 Չեն երևում ո՛չ դեմքը, ո՛չ աչքերը։
Բայց իր այդ ալ—կարմիր զգեստների տակից,

որ վեր են բարձրացվում

ինչ—որ անհայտ ձեռքով․

Ահավասի՛կ մի մատ, որ ցույց է տալիս հեռռւն,

հորիզոնները—

Գալարվում է, ինչպես օձի գլուխ։
Իսկ թարմ գերեզմաններում պառկած են,
    արնաթաթախ, երիտասարդ մարմիններ,
25 Եվ ձգված են պարանները կախաղանների, և
           շաչում են տերերի գնդակները,
Եվ բռնակալները քրքջում են բարձր—բայց այս
    ամենը կտան պտուղներ, և առատ կլինի

նրանց հունձքը։

Այդ դիերը պատանիների,
Այդ նահատակները, օղակներից կախված, գորշ

արճիճով ծածկված այդ սրտերը,—