Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք անշարժ են և պաղ, բայց և այնպես

ապրում են նրանք հավիտյան,և անհնարին

է նրանց սպանելը․

30 Նրանք ապրում են, օ՜ արքանե՛ր, մնացած իրենց

պես ջահել սրտերում,

Մնացած եղբայրներում են ապրում նրանք,

նրանցում, որ պատրաստ են ձեր

դեմ կրկին ապստամբելու

նրանք մաքրվեցին, սրբացան նրանք մահով, մահը

մեծացրեց նրանց և իմաստավորեց։

Ազատության համար ամեն մի մեռածի վրա,

ամեն մի գերեզմանից կծլի ազատության
սերմը, իսկ նրանից — նորը․

Հեռո՜ւ—հեռո՜ւ կտանեն քամիները նրան՝ գալիք

սերունդների համար,

35 Կգուրգուրեն նրան անձրևներն ու ձյուները։
Օ՜, ամեն մի հողի, որ թողել է մարմինը՝ բռնակալ

դահիճներից զարկված—

Անտեսանելի ճախրում է աշխարհի վրայով,

շշնջում է կանչում, հսկում։

Ազատությո՛ւն. թող հուսալքվեն ուրիշները. ես

չեմ հուսալքվի երբեք։

Ի՞նչ։ Այս տունը գամվա՞ծ է․ տերը տե՞ղ է գնացել.—
40 Ոչի՛նչ,շուտով նա կգա. սպասեցե՛ք նրան։
Պատրաստվեցե՛ք դիմավորելու նրան.— արդեն

գալիս են նրա համբավաբերները։