Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ե․ Չարենցի Երկերի ժողովածուի III հատորում զետեղված գործերի մի մասի համար հիմք են հանդիսացել բանաստեղծի 20—ական թվականների սկզբներին հրատարակած առանձին գրքերը․

Պոեզուզուռնա — 1922 թ․, Մոսկվա․ ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում՝ ՊԶ։

Կոմալանախ — 1924 թ․, Մոսկվա․ ծանոթագրություններում և տեքստային տարբերություններում՝ ԿԱ։

Գրվածքների երկրորդ խմբի համար հիմնական տեքստ են ծառայել բանաստեղծի Երկերը (1932 թ․, Երևան)․ ծանոթագրություններում՝ Երկեր, տեքստային տարբերություններում՝ Երկ համառոտագրությամբ։ Երկերից է տպագրվում նաև «Թարգմանություններ» բաժնում զետեղված գործերի զգալի մասը։ Նպատակահարմար է համարվել Չ—ի կատարած բանաստեղծական թարգմանությունները (1923—1930 թթ.) ներկայացնել հեղինակների անվան այբուբենական կարգով, որի հետևանքով, բնականաբար, խախտվել է ժամանակագրական կարգը։

ԺՊ—ն 1927 թ. Թիֆլիսում հրատարակված պոեմների Ժողովածուն է։

III հատորում զետեղված երկերի մյուս խումբը (ինքնուրույն, ինչպես և թարգմանական) տպագրվում է մամուլից։

Հատորում կիրառված է առանձին ժողովածուների, ձեռնարկների, հանդեսների, ամսագրերի ու լրագրերի անունների հետևյալ համառոտագրությունը․

Ավ — Ավանգարդ, լրագիր, Երևան։
ԳԴ — Գրական դիրքերում, ամսագիր, Երևան։
ԽՀ — Խորհրդային Հայաստան, օրաթերթ, Երևան։
ԿԱստ — Կարմիր աստղ, օրաթերթ, Թիֆլիս։
Կսմ — Կոմունիստ, օրաթերթ, Բաքու։
ԿԱր — Կարմիր արև, ձեռնարկ, Երևան։