Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Քեզ» — Գրել է 1922 թ, հունիսի վերջերին Երևանում։ Առաջին անգամ ապագրվել է 1922 թ. «3» բյուլետենի № 1—ում։ Զետեղվել է ՊԶ․ տպագրվում է նույնից։

«է—Կա»—ն — Երևանի կոմիտեի կրճատ անվանումն է, Չ—ի այդ տարիների գրական բարեկամ Գ. Աբովի վկայությամբ բանաստեղծությունը նվիրված է կոմիտեի քարտուղարուհուն (Սիրուշ անունով), որ մի շատ եռանդուն ու գործունյա կին է եղել։

«Գյումրի» — Գրել է 1922 թ․ օգոստոսի 21—ին Երևանամ (օգոստոսի կեսերին Ալեքպոլում «3»—ի, ավելի ճիշտ՝ Չ—ի և Գ. Աբովի, տված շեփորահանդեսներից հետո)։ Առաջին անգամ տպագրվել է ԽՀ 1922 թ. № 189։ Զետեղվել է ՊԶ․ ապա Երկերում, տպագրվում է վերջինից։

Արտաշես Տեր—Մարտիրոսյան — (1892 —1937) — Բանաստեղծ, Չ—ը պարոդիկ ձևով ակնարկում է նրա բանաստեղծություններում արտահայտված թախծի ու տխրության տրամադրությունները։

...«Ապոլլո» սինեման — 20—ական թվականներին կինո—թատրոն Ալեքսանդրապոլում (Լենինական)։

...Գյումրեցի Վաղոն — Գործածվում է հավաքական իմաստով։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆեՐ

ԽՀ Վերնադիրն առնված է չակերտների մեջ։
    23 Կհեգնե դուքընչի Վաղոն

«Սրինգը» — Գրել է 1922 թ․ ամռանը Երևանում։ Տպագրվել է ՊԶ և Երկերում, տպագրվում է վերջինից։

«Ռանգի», «տասնչորս» — Պարեր են։ ...Ծեր վանեցին — Գործածվում է հին երգասաց, ծերացած երգասաց հավաքական իմաստով։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԶ 31 Լավ է կորչել անհետ,
33—34 Թե ուզեն — նվագիր «Ռանգի»,
      Թե ուզեն — «Տասնչորս» ...«Տասնվեց»