Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Օրերի շեկ վիտրինում» — Գրել է 1922 թ. ամռանը Երևանում։ Տպագրվել է ՊԶ. տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից։

...Կիկոն մասխարա — Հավաքական իմաստ ունի։

«Ընկերը»— Գրել է 1922 թ. աշնանը Մոսկվայում։ Զետեղվել է ՊԶ, ապա Երկերում, տպագրվում է վերջինից։

Կարո — Հավանաբար որոշակի անձնավորություն չի եղել․ բանաստեղծական մտահղացում է։

Ես հիմա եկել եմ Մոսկվա — Չ—ը 1922 թ. Երևանից մեկնել է օգոստոսի վերջերին. շուրջ քսան օր Թիֆլիսում մնալուց հետո Մոսկվա է հասել սեպտեմբերի վերջերին։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԶ 31 Ոնց որ մի Հագո անտրեխ

«Երևան» — Գրել է 1922 թ. ամռանը Երևանում։ Զետեղվել է ՊԶ ապա և Երկերում, տպագրվում է վերջինից։ Ավ․ Իսահակյանի արխիվում Չ-ի ինքնագրով պահպանվել է բանաստեղծության սկիզբը (ինքնագիրը հայտնաբերել և ԳԱԹ է հանձնել գրականագետ Ա. Ինճիկյանը․ տե՛ս ՉՖ)։

Որպես հին մի, բեկված Թերսիդես — Հոմերոսի «Իլիականի» հայտնի Թերսիդեսն է՝ ճնշված ու բողոքող։

Գաղթական Շողեր — Գործածված է հավաքական իմաստով։

«Էնզելի» — Արևելյան պար։

Ինչպես մեր այն հին հեքիաթում — Ակնարկվում է «Սասունցի Դավիթ» հայկական էպոսը։

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԶ 22 Թե կուզեք՝ կույր աղի՜քս թեքել
57—60 Դու գիտե՞ս, ասում է, Փարիզում
    Այնպես լավ է, խաղաղ ու հանգիստ...
    Փայլում է, կոշիկի պես սրբած,