Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փարիզը լամպերի լույսից․
63 Շարել է իրա զիստերին
65 Ախ, գիտե՞ս. նա կին է հիստերիկ,
68 Ես ուզում եմ նրա պե՛ս լինեմ...
76 Որ քթիդ ...աշտարակ բուսնի...
78 Եվ նայում ես այդ բո՛զ լուսնին...
81 Կիսաքուն աստղերի քեֆում


«Շոգեգալուսա» — Գրել է 1922 թ. օգոստոսի վերջերին Երևանում։ Զետեղվել է ՊԶ, ապա Երկերում. տպագրվում է վերջինից։

Որպես նոր մի Ռոբերտ Օուեն (1771 — 1858) — Անգլիական ուտոպիստ սոցիալիստ. Չ—ն օգտագործել է ընգգծելու համար իր երազանքի չափը։

Պոետ Աշնուտի — Նկատի ունի Ա․ Տեր—Մարտիրոսյանի «Աշնուտ» (Տխրության հյուսկեն) բանաստեղծությունների գրքույկը, որ լույս է տեսել 1912 թ․ Ալեքսանդրապոլում։ Չ-ն ակնարկում է գրքույկի թախծոտ տրամադրությունները. ինչպես՝

Խոնավ դաշտերում սարսափ է ու մութ,
Խուրձերն են տխրում դաշտերում մենակ.
Օրերն անցնում են այնպես անօգուտ,
Ամեն ինչ գունա՛տ, անզո՛ր, դժգունակ,
Ամեն ինչ այնպես տխո՛ւր է, աշնո՛ւտ...


ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲեՐՈԻԹՅՈԻՆՆեՐ

ՊԶ 48 Որ վաղո՜ւց մի չոր Մեքենա
58 Հաղթելու է չոր Մեքենան։
60 Ու արյան երգի փոխարեն
63 Ու սրտի փոխարեն — շոգին,


«Իմ մեջ է ձեր իջևանը» — Գրել է 1922 թ. ամռանը Երևանում։ Տպագրվել է տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից։

Պարրոտը — Ֆրիդրիխ Պարրոտն է (1791 —1841)․ Դորպատի համալսարանի պրոֆեսոր, Խ․ Աբովյանի ուսուցիչն ու հովանավորը․ Աբովյանի հետ վերելքը Արարատ՝ 1829 թ․։

«Հասկանամ եք՝ եկավ հզոր» — Գրել է 1922 թ․ ամռանը Երևանում։ Տպագրվել է ՊԶ․ տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից, որտեղ Չ—ը բանաստեղծությունը մշակել է։