Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԶ 1-2 Հասկանո՞ւմ եք՝ եկավ, քոսոտ,
        Քորելով մեջքը վաստակած
  18—20 Երբ հասնի նա Հինդ ու Չիլի —
       Պիտի բյո՛ւր Հիսուսնե՛ր ծնեն
       Նրա մե՜կ, մե՜կ ոջիլից․․․

«Զանգուն ու Արաքսը սեգ» — Գրել է 1922 թ․ ամռանը Երևանում։ Տպագրվել է տպագրվում է գրքի Չ—ի սեփական օրինակից։

ԱՍՊԵՏԱԿԱՆ

(էջ 39 )

Գրել է 1922 թ․ օգոստոսի 1—3—ը Երևանում։ Առաջին անգամ տպագրվել է 1923 թ․ Նք գիրք II. զետեղվել է Երկերում: Տպագրվում է վերջինիս Չ—ի սեփական օրինակից (Երկերի այս օրինակը, որ բանաստեղծը նվիրել է իր դստերը՝ Արփենիկ Չարենցին, պահպանվում է Չ—ի դստեր մոտ)։

ԳԱԹ ՉՖ պահպանվում է պոեմի մեքենագրված՝ հավանաբար ՆՔ—ին ներկայացրած տեքստը։

«Ասպետականի» մասին Մ. Գևորգյանը մանրամասնություններ է պատմում իր հուշերում, որը կրճատումներով է տպագրվել «Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին» գրքում — Պետհրատ, Երևան, 1961 թ․։ Հուշերի լրիվ տեքստը տե՛ս ԳԱԹ ՉՖ Մ. Գևորգյանի հուշերի բնագիրը։

Մ. Գևորգյանի (1879—1962) անձնական արխիվում Չ—ի ձեռագրով պահպանվել է «Ասպետականից» երկու պատառիկ։ Դրանցից մեկը ռապսոդիայի առաջին տարբերակներից է՝ «Երկու կրակ» վերնագրով.

ԵՐԿՈԻ ԿՐԱԿ

[Երկու աղջիկ էին նրանք,
Երկու կրակ՝ ճերմակ ու սև,
Երկուսն էլ վա՜ռ ու հուրհրա՜ն․․․
Երկու աղջիկ էին նրանք։

Նրանք երկուսն էին — լսի՛ր ընթերցող,—
Երգս թող ալվլան հոսի՛, ընթերցող։