Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկը արև էր [վառ] սև,
Մեկը — ճերմակ՝ երկնի լուսին, ընթերցող։
Մեկի իրանն էր սեգ սուլթանի մեչեդ,]

Այստեղ պատռված է, և ընթեռնելի են հաջորդ երկու տողի վերջին բառերը միայն.

[սուրբ սոսի, անթերի։
անկար նամազի,]


Պատառիկի հաջորդ երեսի վրա եղած տողերը վերաբերում են XII, XIII, XIV օկտավներին, տարբերակ են կամ մտել են վերջնական տեքստի մեջ.

Մեկը սեգ քայլում էր թեթև,
Բեդվինի նժույգի նման սեգ․
Մյուսի քայլերը

Երկու բոց՝ սպիտակ ու սև,
Երկու վառ արև ալվլան,
Երկու վառ հրաշքներ լուսե...

[Երկնամերձ մեչեդ էր մի]
Մեկի բոյը՝ սեգ մինարեթի
Մյուսինը սև մի


այստեղ պատռված է, և չկան վերջին երկու տողի վերջին բառերը։

Նույն պատառիկի վրա պահպանվել է ռապսոդիայի մի այլ վերնագիր՝ «Ասպետին» (ռապսոդ)։

Մյուս պատառիկը ամբողջական մի էջ է, որի մի երեսին ռապսոդիայի VII և VIII օկտավներն են՝ մեքենագրված. դրա վրա Չ—ի ձեռագրով պահպանվող տողերը վերաբերում են XLI օկտավին․

Այդ վայրկյանը [Հրի,] հուր—արյունի
Զառանցանք էր՝ խու՜լ միստերի —
Ու հոսում էր [հուր] ալ մի գինի
Դեպի սիրտս նրանց զիստերից


Պոեմի բանաստեղծական հյուսվածքում Չ—ն օգտագործել է Խաչակրաց արշավանքների (1096—1270) ժամանակներին բնորոշ բառ ու բան, իտալական ուշ վերածնության բանաստեղծ Տորկվատո Տասսոյի (1544—1595) «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի համեմատությունները, գույներն ու հակադրությունները։