Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հուրիաթ — Ադրբեջաներեն բառ է՝ ազատություն։

Ադալաթ — Ադրբեջաներեն բառ է՝ բարերար, բարեգործ։

Միլլաթ — Ադրբեջաներեն բառ է՝ ժողովուրդ։

Դաշնակ — Հայ բուրժուա—ազգայնական կուսակցության՝ դաշնակցության ներկայացուցիչը։

Ձայն տվեք № չորսին — Սա դաշնակցության ներկայացրած թեկնածուների ցուցակն էր Սահմանադիր ժողովի ընտրություններին։

Բայդաղ — Ադրբեջաներեն՝ դրոշ։

№ 5 այսինքը բոլշևիկ — № 5—ը Անդրկովկասյան բոլշևիկների ներկայացրած ցուցակն էր Սահմանադիր ժողովի ընտրություններին․ բոլշևիկները մասնակցում էին ընտրություններին մերկացնելու Սահմանադիր ժողովի և Ժամանակավոր կառավարության կեղծիքը։

Դալոյ — Ռուսերեն՝ կորչի։

Գամուրջորաս — Վրացերեն՝ կեցցե։

Լա—իլ—լահ—ուլ—Ալլահ — Մահմեդական կրոնում դիմում աստծուն։

Հիմնում ենք կառավարություն — Սեյմ — Պետական իշխանության օրգան Անդրկովկասում՝ ստեղծված մենշևիկների, դաշնակցության և մուսավաթականների ներկայացուցիչներից։ Գոյություն է ունեցել 1918 թ․ փետրվարից մայիսը։

Ես նախագահ, երկուսդ օգնական — Սեյմի նախագահն էր Գեգեչկորին․ նախագահը ուներ մինիստրներ հիմնականում մենշևիկների, դաշնակցության և մուսավաթականների կուսակցություններից։

Կարսը թուրքին տվին, Բաթումն էլ ետևից — Թուրքական զորքերը Բաթում են մտել 1918 թ․ ապրիլի 1—ին, Կարս՝ ապրիլի 11—ին։

Չխենկելին Պոլիս գնաց, ծախեց Բաթումը — Ակնարկում է Անդրկովկասյան Սեյմի պատվիրակության մեկնումը, այսպես կոչված, թուրք—անդրկովկասյան խաղաղության կոնֆերենցիային։ Պատվիրակությունը գլխավորում էր Սեյմում արտաքին գործերի մինիստր, մենշևիկ Չխենկելին։ Կոնֆերենցիան սկզբում տեղի էր ունենում Տրապիզոնում