Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բոլշևիկները թողել են Բաքուն — Ակնարկում է Բաքվի կոմունայի անկումը 1918 թ. սեպտեմբերին։

Բիչերախով Լազր — Գնդապետ, սպիտակ—էսեռական ուժերի հրամանատար Անդրկասպիայում։ Մասնակցել է Բաքվի անգլիական ներխուժմանը 1918 թ. աշնանը։ 1919 թ. հակահեղափոխական ուժերի գլուխն անցած ստեղծում է։ այսպես կոչված, Կովկասա—Կասպյան կառավարություն։

Համազասպ — Դաշնակցական զինվորական գործիչ։

Այոլլո — Մենշևիկ, Բաքվի կոմունայի օրերին մենշևիկյան կոմիտեի նախագահ. մեծ դեր է կատարել մենշևիկների, դաշնակցության ու էսեռների բլոկի ստեղծման գործում՝ Բաքվի կոմունայի դեմ, նրա անկման օրերին։

Պերեմիրյե՛ — Խոսքը վերաբերում է 1918 թ․ նոյեմբերի 11—ի Կոմպենյան զինադադարին՝ Գերմանիայի և Առաջին համաշխարհային պատերազմում նրա հակառակորդների — ԱՄՆ—ի, Անգլիայի, Ֆրանսիայի և դաշնակից մյուս տերությունների միջև։

Ահարոնյանը գնում է Վերսայլ... — Խոսքը վերաբերում է գրող, դաշնակցական գործիչ Ավետիս Ահարոնյանին (1866—1948), որ գլխավորում էր դաշնակցության Ազգային խորհրդի արտասահմանյան պատվիրակությունը Վերսալի (1919 թ․ հոլնվար—հունիս) և Փարիզի (1919—1920 թթ․) խաղաղության կոնֆերենցիայում։

Քաջազնունին պրեմյեր — Հովհաննես Քաջազնունին «անկախ» Հայաստանի վարչապետ է եղել 1918 թ․ մայիսից—նոյեմբերը։

Режь — Ռուսերեն՝ կտրի՛ր։

Վուր — Ադրբեջաներեն՝ խփի՛ր։

— Անգլիացիք մտել են Բաթու՜ու՜ու՜մ... — Ակնարկում է անգլիական և ամերիկյան միսիայի ժամանումը Բաթում 1918 թ․ դեկտեմբերին։

— Վերջապես հա—սա ես իմ մուրազին... — Ծաղրում է դաշնակցության սպասելիքները Անգլիայից։

Փեյղամբար — Իսլամության մարգարեն՝ Մուհամմեդը։

Օ տեմպորա, օ մոռես — Լատիներեն բացագանչություն՝ ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր։