Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շագոմ—արշ — Ռուսերեն՝ Шагом марш-ն է՝ քայլով առաջ։
Արարիս — Վրացերեն՝ չկա։

ՏեՔՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ



I տպ, ժպ 206 հտ աղան — մելիք և այդուհետև ամեն տեղ նույնը
         285 առ — մուսաֆաթ մոլլա
    I տպ 300 առ տղան — մելիք չարչի մոլլա
I տպ, ժպ 317 հտ ...կնյազը, գյուղացին՝ մի խոսքով
  I տպ 361 հիմնում ենք կառավարություն անունը — Սեյմ։
         512 Ես — Քարթվելիա՛,
         546 Հայտարարում եմ Քարթվելիայի կառավարություն,
         554 Ուրեմն, գա՛ումարջոս Քարթվի...
I տպ, ժպ 775 հտ Հիմի կերթան կռվի,
    I տպ 820 «Գաումարջոս Քարթվիլի՛»
I տպ, ժպ 864 հտ կացա՜ք


ՍՆՈՈԻԴԵՆ ԱՄՈԻՍԻՆՆԵՐ ԿԱՄ ԻՆՔՆԻՐԵՆ ԿՈՄՈՒՆԻԶՄ (էջ 107)

Գրել է 1923 թ․ սեպտ․ 22—ին Թիֆլիսում, Երևանից—Մոսկվա մեկնելու ճանապարհին։ Տպագրվել է Մտկչ 1923 թ. № 174․ տպագրվում է նույնից։

Կինո—ֆելիետոնը արձագանք է այն մերկացումների, որին արժանանում էր անգլիական լեյբորիստների կուսակցության նախընտրական գործունեությունը 1923 թ․ ամռան ու աշնան ամիսներին։ 1924 թ. հունվարի 24—ին լեյբորիստները անցնում են իշխանության գլուխ։ «Իզվեստիա» լրագրից բերված հաղորդման մեջ հիշատակվող Ֆիլիպ Սնուդենը (1864—1937) — լեյբորիստների առաջնորդներից, որ նախընտրական օրերին ամեն կերպ սիրաշահում էր բանվոր դասակարգին,— նշանակվում է ֆինանսների մինիստր։

Միսիս Սնոուդենը (էցել) — Ֆիլիպ Սնոուդենի տիկինն է․ նա սովետական երկիր է այցելել 1920 թ. մայիսին և, վերադառնալով, հրապարակել գիրք՝ սովետական երկրի դեմ։

Մակդոնալդ Ջեմս Ռամսեյ (1886—1937) — Լեյբորիստների կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից, լեյբորիստների