Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կառավարության վարչապետը, շարունակում էր իր նախորդների՝ պահպանողականների, արտաքին և ներքին քաղաքականությունը։

Չարլի Չապլին (Չարլզ Սպենսեր — ծնվ. 1889) — Աշխարհահռչակ կինոդերասան և ռեԺիսոր։

«Թայմս» — Անգլիական պաշտոնական օրաթերթ. հիմնադրվել է 1785 թ․, հրատարակվում է Լոնդոնում։

Հայդ—պարկ — Լոնդոնի խոշոր զբոսայգիներից. քաղաքական միտինգների, տոնակատարությունների ավանդական վայր։

Սիտի — Լոնդոնի կենտրոնը, որտեղ տեղավորված են ամենախոշոր բանկերը։

Դոգ — Անգլերեն բառ է՝ շուն, այստեղ ազնվացեղ։

Սոցիալիստական բոմոնդ — Սոցիալիստական վերնախավ. Չ-ն երգիծում է լեյբորիստների «սոցիալիստական», «բանվորական» հորջորջումը։

Սոցիալիստական էկիվոկ — էկիվոկը ֆրանսերեն բառ է — երկիմաստ ակնարկ. Չ—ը երգիծում է՝ սիրիային երկիմաստ ակնարկները անվանելով սոցիալիստական։

P. С. Փ. С. P. — Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության սկզբնատառերն են ռուսերենով։

Բոտ — Այստեղ՝ օձի թանկարժեք մորթ․ ակնարկում է տիկին Սնոուդենի զգեստների շքեղությունը։

Վրայից սողում է ոջիլը — Ակնարկում է էցել Սնոուդենի գրքի հակասովետական բովանդակությունը։

Դալոյ — Ռուսերեն բառ է՝ կորչի՛։

Դենիկին — Ցարական զինվորական գործիչ. քաղաքացիական կռիվների տարիներին սովետական երկրի դեմ հարձակվում էր հարավից. ջախջախվում է 1920—ին։

Կոլչակ — Տարական ծովակալ. 1918—1920 թթ․ գլխավորել է սպիտակ գվարդիական հակահեղափոխական ելույթները Ուկրաինայում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում։

— Ուրվական է թափառում Եվրոպայում — կոմունիզմի ուրվականը — «Կոմունիստական մանիֆեստի» հայտնի տողերն են, փոքր ինչ վերափոխված։