Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 3 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լյուրյանկա — Այսպես է կոչվել Մոսկվայի ներկայիս Ձերժինսկու հրապարակը՝ շրջակայքով։

Ձերժինսկի Ֆ․ Էդ․ (1877—1926) — Սովետական պետության և բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչ։

Ցուդենիչ — Ցարական զինվորական բարձրաստիճան պաշտոնյա, 1919 թ. գլխավորում էր հակահեղափոխական ուժերի հարձակումը Պետրոգրադի վրա։

Սկորոպադսկի — Գերմանական գաղութարարների դրածոն 1918 թ․ Ուկրանիայում։

Աստոժենկա — Թաղամաս Մոսկվայում. 20—ական թվականներին այդտեղ էր գտնվում «Կարմիր պրոֆեսուրա» կոչվող ուսումնական հաստատությունը, որտեղ դասախոսություններ էր կարդում նաև Ա․ Վ․ Լունաչարսկին։ Նարկոմպրոսը (հապավում ռուսրենով՝ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատից) այդ տարիներին տեղավորված է եղել հարևան այլ թաղամասում։

Լունաչարսկի Ա. Վ. (1875—1933) — Սովետական պետական գործիչ, սոցիալիստական կուլտուրայի ականավոր շինարար։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մինչև 1929 թ․ Ռուսաստանյան Ֆեդերատիվ Հանրապետության լուսավորության ժողովրդական կոմիսար։ Или—Или — Ռուսերեն է. նշանակում է՝ կամ—կամ։ Պեգաս — Հին հունական դիցաբանության մեջ թևավոր ձի։ Ադեսը — Օդեսան է՝ ժարգոնացված։

Համայնքների պալատ — Անգլիական պառլամենտի ստորին պալատը։ Հենդերսոն Արտուր (1863—1935) — Անգլիական քաղաքական հետադեմ գործիչ, լեյբորիստների առաջնորդներից։ Լեյբորիստների առաջին կառավարության մեջ (1924 թ․) ներքին գործերի մինիստր։ Գեորգը — Անգլիայի թագավոր Գևորգ V—ն է (1865—1936)․ գահակալել է 1910—1936 թթ.։